ՀՀ որոշումներ
ՀՀ Կառավարության որոշումներ և օրենքներ
Կարգ
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման.
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը։
2. Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվությունները (ձև N1) տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` նախարարություն)։
3. Թույլտվությունները տրամադրվում են սույն կարգով նախատեսված փաստատղթերը նախարարություն մուտքագրվելուց 20 օրվա ընթացքում։ Նշված ժամկետում գովազդի թույլտվության հայտը չմերժելու դեպքում հայտը համարվում է բավարարված:
4. Գովազդի թույլտվություն ստանալու համար կարող է դիմել միայն գովազդատուն կամ վերջինիս կողմից լիազորված անձը։ Դեղերի և բուժական մեթոդների գովազդատու կարող է հանդիսանալ միայն համապատասխանաբար դեղերի արտադրության, դեղերի առևտրի, դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող անձը, կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչը։
5. Թույլտվություն ստանալու համար գովազդատուն նախարարություն է ներկայացնում`
ա) սահմանված ձևի հայտ (ձև N 2)` նշելով գովազդատու իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, գովազդի տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում` նշելով դեղի, բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի կոնկրետ անվանումը, նշում, թե ինչ տեղեկատվական միջոցի օգնությամբ է տարածվելու գովազդը, գովազդի տարածման ժամկետը.
բ) դեղերի կամ բուժական մեթոդների գովազդման դեպքում` համապատասխանաբար դեղերի արտադրության, դեղերի առևտրի, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների պատճենները.
գ) դեղի գովազդի դեպքում` տվյալ դեղի` Հայաստանի Հանրապետությունում գրանցման հավաստագրի պատճենը.
դ) դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդի դեպքում` գովազդի նախատեսվող էսքիզը.
ե) դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի` զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով գովազդի դեպքում` գովազդի բո-վանդակության մանրամասն նկարագրությունը.
զ) գովազդատու իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.
է) լիազոր ներկայացուցչի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում` վերջինիս տրամադրված լիազորագիրը։
6. Հայտը և կից փաստաթղթերը նախարարություն կարող են հանձնվել առձեռն կամ փոստով։ Գովազդի թույլտվության հայտի (և կից փաստաթղթերի) ընդունումը մերժելու մասին նախարարությունը որոշում է ընդունում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում։ Նշված ժամկետում որոշում չընդունելու դեպքում հայտը համարվում է ընդունված։
7. Փաստաթղթերն առձեռն հանձնելու դեպքում գովազդատուի ցանկությամբ վերջինիս կարող է տրամադրվել փաստաթղթերի հանձնման վերաբերյալ կտրոն։
8. Նախարարությունում ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրվում են, որի հիման վրա ընդունվում է գովազդի թույլտվություն տրամադրելու կամ գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ հրաման։
9. Նախարարությունը կարող է գովազդատուից պահանջել գովազդի բովանդակությանը վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն, որը գովազդատուն պարտավոր է ներկայացնել 5 օրվա ընթացքում։
10. Գովազդի թույլտվության մասին հայտը կարող է մերժվել, եթե
ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապասխանում սույն կարգի պահանջներին.
բ) ներկայացված գովազդի բովանդակությունը չի համապատասխանում «Գովազդի մասին» և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին.
գ) գովազդատուն սահմանված ժամկետում չի ներկայացրել նախարարության կողմից պահանջվող լրացուցիչ տեղեկատվությունը։
11. Գովազդի թույլտվության տրամադրման մասին հայտի բավարարումը կամ մերժումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով։
12. Գովազդի թույլտվության տրամադրման դեպքում գովազդի թույլտվության հետ միասին հայտատուին տրամադրվում է գովազդի համաձայնեցված բովանդակության կամ էսքիզի համաձայնեցված տարբերակը` ստորագրված և կնքված նախարարության կնիքով։
13. Գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու մասին նախարարի հրամանում պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու մերժման համար հիմք հանդիսացող իրավական հիմքերը։ Գովազդի թույլտվության մերժման հրամանը պատշաճ ձևով տրամադրվում է գովազդատուին` եռօրյա ժամկետում։
14. Գովազդի թույլտվությունը չի կարող գովազդատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից։
15. Գովազդատուն պարտավոր է գովազդը տեղադրել միայն թույլտվությամբ նախատեսված զանգվածային լրատվության միջոցում թույլտվությամբ սահմանված պահանջների պահպանմամբ և գովազդի էսքիզին և (կամ) բովանդակությանը համապատասխան։
16. Գովազդատուի կողմից անբարեխիղճ գովազդ թույլ տալու դեպքում նախարարն իրավասու է ուժը կորցրած ճանաչելու գովազդի թույլտվությունը և դիմելու գովազդը տարածող (հեռարձակող) կամ գովազդի տեղադրման թույլտվություն տված անձին` գովազդի տարածումը դադարեցնելու պահանջով։
17. Անբարեխիղճ գովազդի կամ թույլտվության պայմանների խախտմամբ գովազդի դեպքում նախարարությունը կարող է դիմել իրավասու մարմիններին` անբարեխիղճ գովազդ տարածող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին օրենքով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ, ինչպես նաև կարող է դիմել դատարան` անբարեխիղճ կամ թույլատվության պայմանների խախտմամբ գովազդի տարածումը դադարեցնելու հայցով։
18. Գովազդատուն իրավասու է տարածել գովազդը թույլտվության մեջ նշված ժամկետում։
19. Գովազդատուներն իրավասու են դատական կարգով բողոքարկել գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու, գովազդի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախարարի հրամանը։
20. Գովազդի համաձայնեցված էսքիզից կամ բովանդակությունից շեղումների դեպքում գովազդատուն պարտավոր է մինչև գովազդի նոր տեսքով տարածումն այն սույն կարգով սահմանված ընթացակարգով համաձայնեցնել նախարարության հետ։
ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
I. ԴԵՂԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1.Դեղի գովազդի թույլտվությունը տրանադրվում է միայն դեղերի արտադրության, դեղերի առևտրի կամ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձին։
2.Դեղերի գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն պահանջներին։
3.Դեղի գովազդի ժամանակ պետք է հեռարձակվեն (կամ) պատկերվեն այն առաջարկող կազմակերպու-թյան անվանումն ու լիցենզիայի վավերապայմանները, դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը։
4.Արգելվում է, դեղի այն գովազդը, որի պարունակած տեղեկատվությունն սպառողին համոզում է, որ` դեղի օգտագործումը չի պահանջում բժշկի խորհրդատվություն, դեղը զուրկ է կողմնակի ազդեցությունից, այլ դեղերից առավել արդյունավետ է, դրա օգտագործումը զգալիորեն կբարելավի առողջական վիճակը, իսկ չընդունելու դեպքում կվատացնի այն, կարող է օգտագործվել սննդի մեջ, գեղարարական և այլ նպատակներով։
5. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը։
II. ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Բուժական մեթոդի գովազդատու կարող է լինել միայն բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող անձը։
2. Բուժական մեթոդի թույլտվությունը տրվում է միայն այն անձին, որը բժշկական օգնության և սպսարկման լիցենզիայի հիման վրա իրավունք ունի իրականացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակը։
3. Բուժական մեթոդների գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն պահանջներին։
4. Արգելվում է գովազդել այն բուժական մեթոդները, որոնց միջոցով առաջարկվում է հասնել բժշկագիտությամբ չհիմնավորված արդյունքների կամ ամբողջությամբ բուժել այնպիսի հիվանդություններ, որոնք բժշկագիտության տվյալների հիման վրա հնարավոր չէ ամբողջությամբ բուժել։
5. Բուժական մեթոդի գովազդի դեպքում գովազդը պետք է տեղեկություններ պարունակի տվյալ բուժական մեթոդն իրականացնող սուբյեկտի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի վավերապայմանների (լիցենզիայի տեսակը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը, գործողության ժամկետը) վերաբերյալ։
6. Բուժական մեթոդի վերաբերյալ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հաղորդումների, հաղորդաշարերի հեռարձակման դեպքում հաղորդումը պետք է տեղեկություններ պարունակի հաղորդային գովազդման բնույթի մասին` նշելով բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի վավերապայմաններն ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը։
7. Արգելվում է բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա չունեցող սուբյեկտների կողմից իրականացվող բուժական մեթոդների գովազդը։
8. Բուժական մեթոդների գովազդի ժամանակ արգելվում է պատկերել և (կամ) հեռարձակել տվյալ բուժական մեթոդի միջոցով բուժված անձանց կարծիքները բուժման ընթացքի, արդյունավետության կամ արդյունքների վերաբերյալ։
9. Արգելվում է բուժական մեթոդների գովազդման դեպքում տարածել բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։
III. ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Բուժտեխնիկայի գովազդի թույլտվություն կարող է ստանալ միայն տվյալ բուժտեխնիկայի արտադրու-թյամբ կամ իրացմամբ զբաղվող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը։
2. Բուժտեխնիկայի գովազդը պետք է համապատաս-խանի «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքին և սույն պահանջներին։
3. Բուժտեխնիկայի գովազդի ժամանակ արգելվում է պատկերել դրա կիրառման ընթացքը։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է...
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի...
Քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե ո՞ր դեպքերում է տրամադրվում մայրության նպաստ չաշխատող մայրերին, այսպես ստորև ներկայացնում ենք այդ հարցի պատասխանը...
Սույն պահանջները մշակված են «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը...
Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը...
Բժշկի հիմնական պարտավորությունները
Բժիշկը պարտավոր է...
Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`
- Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
- Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...
2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին...
ՀՀ ԿՈ N 1089-Ն առ 27.03.2003
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1089-Ն որոշումը սահմանում է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը...
ՀՀ Կառավարության N 318-Ն առ 04.03.2004 որոշումը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը...
ՀՀ Կառավարության 276-Ն առ 27.03.2008 որոշումը սահմանում է բժշկական oգնության և սպասարկման տեսակների ցանկը: Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն